ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ակնհայտ ագրեսիայից Թուրքիան և Ադրբեջանն անցել են սողացող ագրեսիայի

Ակնհայտ ագրեսիայից Թուրքիան և Ադրբեջանն անցել են սողացող ագրեսիայի
24.06.2025 | 15:10

«Մեծ թուրանի» մասին դատողություններ անելիս, պարզապես հարկ է գիտակցել, որ դրա էությունը թուրքական խորքային պետության պարագայում ամբողջությամբ չի բացահայտվել և չէր էլ կարող բացահայտվել: Այնուամենայնիվ, նկատելի է, որ ակնհայտ ագրեսիայից Թուրքիան և Ադրբեջանն անցել են սողացող ագրեսիայի՝ համեմված հրապարակավ արտահայտված ագրեսիայի սպառնալիքով: Նախ, Թուրքիան երբեք չի էլ թաքցրել, որ 44-օրյա պատերազմն իր անմիջական ներգրավմամբ է նախաձեռնվել, իսկ լրատվամիջոցներով անարգել տարածում է թուրանի քարտեզը, որում Սյունիքը ներկայացված է իբրև թուրանական տարածք՝ «Զանգեզուր» անվանումով: Ադրբեջանին սահմանազատման-սահմանագծման էպոպեան բացարձակապես չի հետաքրքրում, այն ընդամենը անցումային զբաղմունք է սողացող ագրեսիայի արդյունքները ամրագրելու համար:

Մյուս կողմից, թուրանի գաղափարը շոշափում է ոչ միայն մեր Երկրի, այլև մի շարք այլ պետությունների կենսական շահերը (վերջիններս կատեգորիկ դեմ են), ինչն անտեսելը առնվազն ողջամիտ չէ: Այսպիսով, խնդիրը սոսկ հրապարակախոսական հարթությամբ թշնամու կամ բարեկամի կերպար ձևավորելու մասին չէ, խնդիրը կոնկրետ իրավիճակը իր ողջ էվոլյուցիայի համատեքստում համարժեք գնահատելն ու դրան համահունչ գործելն է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ